Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սամուել Ռիչին պաշտոնապես դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա կիսապաշտպանը Թուրինի «Տորինոյից» տեղափոխվել է միլանյան գրանդ՝ 23 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։
Կողմերը կնքել են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։