Դանիելե Ռուգանին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ․ նա ցանկանում է մնալ «Յուվենտուսում»՝ չնայած Ա Սերիայի երեք ակումբների և երեք օտարերկրյա ակումբների առաջարկներին, այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 30-ամյա պաշտպանի պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Նա ամբողջ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հոլանդական «Այաքսում»։