Իտալական «Կոմոն» համաձայնության է եկել շոտլանդական «Սելտիկի» հետ հարձակվող Նիկոլաս-Գերիտ Կյունի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա գերմանացի հարձակվողը կմիանա Սեսկ Ֆաբրեգասի թիմին 19 միլիոն եվրոյի դիմաց։
Կյունը շուտով բուժզննում կանցնի իր նոր ակումբում և կկնքի պայմանագիր։