Բիլբաոյի «Ատլետիկի» հաչձակվող Նիկո Ուիլյամսը դեռևս «Բավարիայի» տեսադաշտում է։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի չեմպիոնը նոր շահավետ առաջարկ է արել 22-ամյա եզրային խաղացողին։ «Բավարիան» պատրաստ է Ուիլյամսին տարեկան վճարել 12 միլիոն եվրո։ Այս կերպ մյունխենյան թիմը ցանկանում է «խլել» խաղացողին «Բարսելոնայից», որը մոտ է տրանսֆերի իրականանալուն։
Նիկոն «Ատլետիկի» հետ աշխատանքային պարտավորություններով կապված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի փորձագետները թևային խաղացողի շուկայական արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո։