Էրլինգ Հոլանդը գերազանցել է Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Կիլիան Մբապպեի ցուցանիշները

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփեց իր 300-րդ գոլը Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում (5-2):

Ֆուտբոլիստի համար սա իր կարիերայի 370-րդ հանդիպումն էր։

ESPN-ի տվյալներով՝ նորվեգացին 300 գոլի նշաձողին հասավ շատ ավելի արագ, քան այնպիսի աստղ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն (554 հանդիպուն), Լիոնել Մեսսին (418 հանդիպում) և Կիլիան Մբապպեն (409 հանդիպում):

Հոլանդն այժմ խաղացել է 371 հանդիպում և խփել 301 գոլ: Հոլանդը խփել է 20 գոլ «Մոլդեի», 29 գոլ՝ «Զալցբուրգի», 86 գոլ՝ «Բորուսիայի» և 125 գոլ «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Հարձակվողը 42 գոլ է խփել ազգային հավաքականի կազմում: Ընդհանուր առմամբ, Հոլանդը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 49 խաղում խփել է 35 գոլ: