«Լիվերպուլը» որոշում է կայացրել Լուիս Դիասի վերաբերյալ

«Լիվերպուլը» որոշում է կայացրել թիմի վինգեր Լուիս Դիասի ապագայի վերաբերյալ, հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբը մերժել է «Բավարիայի» առաջարկը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Մյունխենի մարզական տնօրեն Մաքս Էբերլին տեղեկացվել է, որ «Լիվերպուլը» չի մտադիրվում վաճառել Դիասին և չի սկսի բանակցությունները։ Ակումբը հույսը դնում են կոլումբիացու վրա հաջորդ մրցաշրջանում։

Անցած մրցաշրջանում Դիասը խաղացել է 50 խաղ, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։