«Թոթենհեմը» հույս ունի ձեռք բերել «Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսին։ Գանացու պայմանագրում առկա է մոտ 100 միլիոն եվրո հրաժարագնի կետ, սակայն «Թոթենհեմը» կարծում է, որ 70 միլիոն եվրոն բավարար կլինի հաջող արդյունք ապահովելու համար։
Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը՝ «մուրճերը» նաև իրենց ֆուտբոլիստին առաջարկել են «Մանչեսթեր Յունայթեդին» և «Չելսիին»։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 32 խաղերում խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։