Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը՝ «Բարսելոնան» այժմ պահպանում է 1։1 ֆինանսական արդար խաղի կանոնը։
Աղբյուրի համաձայն՝ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը արդեն հաստատել է «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտին, որ ակումբը վերականգնել է իր ֆինանսական վիճակը։
Այսպիսով, «Բարսելոնան» այժմ կարող է գրանցել նոր ֆուտբոլիստների։ 1։1 կանոնի պահպանումը, հավանաբար, կարագացնի իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի տեղափոխությունը «Ատլետիկից» կատալոնական թիմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղացողը ցանկանում է երաշխիքներ ստանալ «Բարսելոնայից» իր հաջող գրանցման համար։