Պեպ Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել նոր դարպասապահի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է թիմում տեսնել նոր դարպասապահի։

Fichajes-ի փոխանցմամբ՝ Էդերսոնը կորցրել է Գվարդիոլայի վստահությունը, հատկապես Աշխարհի ակումբային առաջնությունում «Ալ-Հիլալից» կրած 3-4 հաշվով պարտությունից հետո։

Աղբյուրի համաձայն՝ Գվարդիոլան ակնկալում է Դիոգու Կոշտային տեսնել «Մանչեսթեր Սիթիում»։ «Քաղաքայինների» մարզիչը «Պորտուի» ֆուտբոլիստին տեսնում է որպես թիմի ոճին համապատասխանող ֆուտբոլիստ, որտեղ դարպասապահը պետք է լավ խաղա ոտքերով։

25-ամյա Կոշտայի պայմանագիրը ներառում է 75 միլիոն եվրոյի գնման հնարավորություն։ «Մանչեսթեր Սիթին» կարող է վճարել նման գումար, քանի որ նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքելը ակումբի համար ռազմավարական քայլ է։