«Արսենալը» նոր տրանսֆերային թիրախ ունի․ հայտնի են մանրամասները

«Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ անգլիական թիմում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է 24-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքել։ «Արսենալը» բանակցություններ է սկսել Գորդոնի հնարավոր տրանսֆերի շուրջ։

«Լիվերպուլը» համարվում է լոնդոնցիների մրցակիցը ֆուտբոլիստի համար պայքարում։

Նախորդ մրցաշրջանում Էնթոնին մասնակցել է «Նյուքասլի» 42 խաղի, խփել ինը գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո։