Դանի Կարվախալը հանդես է եկել հայտարարությամբ

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դանի Կարվախալը հայտարարել է խաչաձև կապանների վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալու իր պատրաստակամության մասին։

«Ինը ամիս անց ես պատրաստ եմ կրկին խաղալ։ Ես պատրաստ եմ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա Կարվախալը վնասվածք է ստացել Լա Լիգայի 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2-0)՝ 2024 թվականի հոկտեմբերի 5-ին։