«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատտին կերկարաձգի իր պայմանագիրը ակումբի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան՝ կողմերը համաձայնեցրել են գործարքի բոլոր կետերը։ Փաստաթղթերն արդեն ստորագրվել և կնքվել են։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը և նախատեսում է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։