Էնթոնի Գորդոնը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Արսենալը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնի հետ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիներն արդեն նախնական բանակցություններ են վարել 24-ամյա անգլիացու տրանսֆերի վերաբերյալ։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։

2024/25 մրցաշրջանում Գորդոնը բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։