Ժոաու Պեդրո. «Բոլորը գիտեն, որ սա մեծ ակումբ է՝ մեծ պատմությամբ»

«Չելսիի» նորեկ բրազիլացի հարձակվող Ժոաու Պեդրոն կիսվել է լոնդոնյան ակումբին միանալու իր զգացմունքներով։

«Բոլորը գիտեն, որ սա մեծ ակումբ է՝ մեծ պատմությամբ։ Նրանք անցյալում ունեցել են հիանալի ֆուտբոլիստներ և ունեն հիանալի ֆուտբոլիստներ հիմա։ Այնպես որ, ես ուրախ եմ միանալ նրանց, և դուք գիտեք, որ երբ դու «Չելսիի» ֆուտբոլիստ ես, պետք է մտածես միայն մեկ բանի մասին՝ հաղթանակի։

Ես մեծացել եմ՝ դիտելով Պրեմիեր Լիգան, և «Չելսին» ակումբ էր, որը նվաճում էր գավաթներ։ Այնպես որ, երբ դու միանում ես «Չելսիին», կարող ես մտածել միայն մեկ բանի մասին՝ գավաթներ նվաճելու։

Յուրաքանչյուր մրցաշարում դու պետք է մտածես. «Ես խաղում եմ «Չելսիի» համար, և սրանք են իմ նպատակները»։
Ես մի փոքր մոտ եմ Դավիդ Լուիզի հետ։ Ես նրա հետ խոսել եմ ոչ թե «Չելսիի», այլ իմ կարիերայի և այն մասին, թե ինչպես կարող եմ ավելի լավ զարգանալ։ Նա օգնեց ինձ», – Պեդրոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

23-ամյա Ժոաու Պեդրոյի նախորդ ակումբը «Բրայթոնն» էր։