«Չելսին» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

«Չելսին» պայմանագիր է կնքել «Բրայթոնի» բրազիլացի հարձակվող Ժոաու Պեդրոյի հետ։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը կմիանա լոնդոնյան թիմին ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչի՝ «Պալմեյրասի» դեմ խաղից առաջ։

Ըստ ներքին աղբյուրների՝ տրանսֆերը «Չելսիին» արժեցել է 55 միլիոն ֆունտ ստեռլինգ և ևս 5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ բոնուսների տեսքով։

Անցյալ մրցաշրջանում 23-ամյա Ժոաու Պեդրոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 30 խաղ, խփել 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։