«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպանը միացել է «Բայերին»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջարել Քուանսան միացել է «Բայեր Լևերկուզենին», հայտնում են երկու ակումբների պաշտոնական կայքերը:

Գործարքի արժեքը կազմում է 30 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարած 5 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուսներ։

Պայմանագրում ներառված է «Լիվերպուլի» համար հետգնման կետ՝ 2027 թվականից հետո առնվազն 60 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի չափով։