Բուկայո Սական կարող է տեղափոխվել այլ գրանդ թիմ

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»:

Այս մասին հայտնում է Sky Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ անգլիացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին: Լոնդոնյան թիմը իր հերթին մտադիր չէ բաց թողնել ֆուտբոլիստին:

Հնարավոր տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրե: