«Գալաթասարայը» հետաքրքրված է «Ինտերի» 31-ամյա կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին ձեռք բերելով, սակայն պատրաստ չէ նրա համար առաջարկել 15 միլիոն եվրոյից ավելի, հաղորդում է լրագրող Օրացիո Ակոմանդոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» ցանկանում է թուրք ֆուտբոլիստի համար ստանալ 40 միլիոն եվրո։ Չալհանօղլուով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆուլհեմը», որոնք արդեն կապ են հաստատել նրա գործակալի հետ։
Ավելի վաղ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Աշխարհի ակումբային առաջնությունում թիմի պարտությունից հետո հայտարարել էր, որ եթե ֆուտբոլիստներից որևէ մեկը ցանկանում է հեռանալ, ապա պետք է դա անի: Ակումբի նախագահ Ջուզեպպե Մարոտան ակնարկել էր, որ Մարտինեսի խոսքերը կարող էին ուղղված լինել Չալհանօղլուին: