Ժոաու Պեդրոն տեղափոխվել է լոնդոնյան գրանդ

Բրայթոնի կենտրոնական հարձակվող Ժոաու Պեդրոն տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա բրազիլացին «Չելսիի» հետ կնքել է աշխատանքային պայմանագիր մինչև 2032 թվականը։ Ավելի վաղ պնդում էին, որ Պեդրոյի ձեռքբերումը «Ազնվականների» համար կարժենա գրեթե 60 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 30 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է տասը գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։