Անգլիական գրանդը համաձայնության է հասել Վիկտոր Գյոկերեսի հետ

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը համաձայնել է միանալ անգլիական Պրեմիեր լիգայի գրանդին։ Շվեդը բանավոր համաձայնության է եկել «Արսենալի» հետ, հայտնում է Նիկոլո Շիրան։ Կ

ողմերը համաձայնության են եկել մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագրի պայմանների շուրջ։ Այժմ «Արսենալը» պետք է բավարարի «Սպորտինգի» տրանսֆերի պահանջները, որը, ըստ առկա տեղեկությունների, պահանջում է ավելի քան 70 միլիոն եվրո։

Վիկտոր Գյոկերեսը նախորդ մրցաշրջանում «Առյուծների» կազմում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։