Ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» պայքարից դուրս թողեց մեքսիկական «Մոնտերեյին»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Դորտմունդցիների կազմում 14-րդ և 24-րդ րոխեներին գոլեր հեղինակեց Սերու Գիրասին, իսկ մրցակցի միակ գոլը խփվեց 48-րդ րոպեին Էրման Բերտերամեի կողմից։
Արդյունքում գերմանական ակումբը քառորդ եզրափակչում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։ Խաղը կկայանա հուլիսի 5-ին, կմեկնարկի ժամը 23։55-ին։