«Պորտուի» սանը տեղափոխվեց «Նոա»

«Նոայի» շարքերը համալրել է պորտուգալացի ձախ եզրային պաշտպան Դավիթ Սուալեհեն։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիան» էր։

Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև պորտուգալական «Պասուշ Ֆերեյրա» և «Ֆարենսե» թիմերում։

Դավիթ Սուալեհեն «Պորտուի» ակադեմիայի սան է։

Սուալեհեն «Նոայում» կկրի 33 համարի մարզաշապիկը։