«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Ինտերին» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեսիի հնարավոր տրանսֆերի պայմանների վերաբերյալ, հաղորդում է Caught Offside-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» իջեցրել է իտալացի ֆուտբոլիստի գինը 50 միլիոն եվրոյից մինչև 35 միլիոն:
Ֆրատեսին դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան: 25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը», «Ատլետիկո Մադրիդը» և «Ռոման»:
Անցած մրցաշրջանում Ֆրատեսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: