Խաբի Ալոնսոն «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպանին համեմատել է Սթիվեն Ջերարդի հետ

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի որակների մասին։

«Վալվերդեի դերը՞։ Ես նրան տեսնում եմ բազմաթիվ դիրքերում՝ Սթիվեն Ջերարդը իր ժամանակին նույնն էր։ Հիմա, հաշվի առնելով մեր կարիքները և խաղաոճը, մեզ Վալվերդեն պետք է կիսապաշտպանությունում», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչը նախկինում զուգահեռներ էր անցկացրել ուրուգվայցու և Սթիվեն Ջերարդի միջև, որի հետ նա խաղացել է «Լիվերպուլում»։