«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է հերթական տրանսֆերը իրականացնելուն

«Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեումոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Սեբաստիան Վիդալը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» մոտ են «Մեղուների» հետ Մբեումոյի տրանսֆերի վերաբերյալ համաձայնության գալուն։

Նշվում է, որ բանակցությունները լավ են ընթանում, գործարքը կարող է կնքվել մոտ ապագայում։

2024/25 մրցաշրջանում Մբեումոն մասնակցել է 42 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։