Հայտնի է դարձել, թե որքան գումար է Լոնդոնի «Չելսին» ցանկանում վաստակել թիմի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի վաճառքից։
Metro-ի տվյալներով՝ «Չելսին» հույս ունի մոտ 41 միլիոն եվրո վաստակել 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերից, ով չի ցանկանում մնալ ակումբում հաջորդ մրցաշրջանում։
Նկունկուն «Չելսիի» խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, խփել 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Նկունկուի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։