«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ։
23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում թիմի մեկնարկային կազմում, և «Բլաուգրանայի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել նրան վաճառելու հնարավորությունը։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ հարձակվողով հետաքրքրված են «Բետիսը» և «Սևիլիան»։
Պաու Վիկտորը նախորդ մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 29 խաղում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ իսպանացի հարձակվողի արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։