«Մոնակոն» պաշտոնապես հայտարարել է իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի «Բարսելոնայից» տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը կխաղա ֆրանսիական թիմի կազմում վարձակալությամբ։ Պայմանագիրը նաև նախատեսում է խաղացողի լրիվ գնման հնարավորություն։
Նախկինում հաղորդվել էր, որ «Մոնակոն» ապագայում կկարողանա գնել Ֆատիին 11 միլիոն եվրոյով։
Ֆատին իր նոր ակումբում կխաղա 31 համարի ներքո։
Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերի 11 խաղի, որոնցում չի գոլ խփել։ Ավելի վաղ «Բարսելոնան» երկարաձգել էր ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2028 թվականի ամառը։