«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ իսպանական ակումբում։
Ինչպես հայտնում է AS-ը, «Ատլետիկոն» 22-ամյա Լոպեսին համարել է կիսապաշտպանությունը այս ամռանը ուժեղացնելու առաջնահերթ տրանսֆերային նպատակ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է քննարկել Լոպեսի վաճառքի հնարավորությունը, եթե ստանա լավ ֆինանսական առաջարկ։
2024/25 մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է 46 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է ութ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։
Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։