«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ թիմի կիսապաշտպան Ռոդրին նոր վնասվածք է ստացել Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղում կրած պարտության ժամանակ (3-4)։
Իսպանացին փոխարինման է դուրս եկել 53-րդ րոպեին, ապա փոխարինվել է լրացուցիչ ժամանակում։ Ռոդրին գրեթե ամբողջ մրցաշրջանը բաց է թողել խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։ Գվարդիոլան չի բացահայտել կիսապաշտպանի նոր վնասվածքի բնույթը և լրջությունը։
«Մենք պետք է զննենք Ռոդրիին, նա բողոքել է իր իրավիճակից, ուստի նրան ժամանակ կպահանջվի վերադառնալու համար», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Mirror-ը։