Հայտնի է դարձել, թե որքան է Լոնդոնի «Չելսին» ցանկանում վաստակել հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի վաճառքից:
Metro-ի տվյալներով՝ «Չելսին» հույս ունի մոտ 41 միլիոն եվրո վաստակել 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերից, ով չի ցանկանում մնալ ակումբում հաջորդ մրցաշրջանում: Նկունկուն «Չելսիի» խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, խփել 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում: Նկունկուի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: