«Արսենալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեի ծառայություններով, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լոնդոնյան ակումբը կապ է հաստատել 27-ամյա ֆուտբոլիստի և նրա ներկայիս ակումբի հետ՝ պարզելու հնարավոր տրանսֆերի պայմանները։
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էզեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Թոթենհեմը», ինչի արդյունքում հյուսիսլոնդոնյան ակումբների միջև կարող է պայքար ծավալվել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրում ամրագրված է 68 միլիոն ֆունտ արժողությամբ հրաժարագին։
2023 թվականի հունիսից Էզեն ընդգրկվում է Անգլիայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 12 խաղ և դառնալով մեկ գոլի հեղինակ։