«Ռոման» նոր հարձակվող է փնտրում

«Ռոման» նոր հարձակվող է փնտրում գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի խնդրանքով: Հյատնում է Leggo-ն։ Դիրքի համար դիտարկվող անունների թվում է «Ատալանտայի» հարձակվող Ջանլուկա Սկամմական, որի հետ Գասպերինին աշխատել է վերջին տարիներին։

Իտալացի հարձակվողը վերջին մեկ տարվա ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել ծնկի վնասվածքի պատճառով։

Մայրաքաղաքային ակումբը վերսկսել է բանակցությունները «Ատալանտայի» և Սկամակայի շրջապատի հետ: Ակումբները քննարկում են հարձակվողի վարձակալության պայմանագիրը՝ մրցաշրջանի ավարտին այն գնելու պարտավորությամբ: