Հինգ ֆուտբոլիստներ կլքեն «Ասթոն Վիլան»՝ պայմանագրերի ժամկետի ավարտի լրանալուն պես։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
35-ամյա շվեդ դարպասապահ Ռոբին Օլսենը, ով այս մրցաշրջանում անցկացրել է 4 խաղ առաջնությունում, կհեռանա է որպես ազատ գործակալ և կշարունակի իր կարիերան հայրենիքում՝ «Մալմյոյում»։ Նա «Ասթոն Վիլայում» խաղացել է 2019 թվականից։
29-ամյա անգլիացի կենտրոնական պաշտպան Քորթնի Հաուսը, ով ակումբին միացել է Օլսենի հետ միաժամանակ, նույնպես կդառնա ազատ գործակալ։ Ֆուտբոլիստը լուրջ ծնկի խնդիրներ ուներ և վերջին 2 տարիների ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել պաշտոնական մրցաշարերում։
Թիմի կազմում այլևս չեն լինի նաև Մարկո Ասենսիոն (ՊՍԺ), Մարկուս Ռեշֆորդը (Մանչեսթեր Յունայթեդ) և Ակսել Դիսասին (Չելսի)։