Յասին Ադլին վերադարձել է «Միլան»՝ «Ֆիորենտինայում» մեկ տարի վարձակալությամբ խաղալուց հետո։ Հյատնում է Calciomercato-ն։ Չնայած, որ ֆուտբոլիստը վատ հանդես չեկավ վարձակալության ընթացքում, «մանուշակները» չակտիվացրին Ալժիրցուն 10 միլիոն եվրոյով գնման տարբերակը։
«Միլանը» դեռևս պաշտոնական առաջարկներ չի ստացել Ադլիի համար այլ ակումբներից, բայց կա որոշակի հետաքրքրություն Քաթարի ակումբների կողմից։
Այնուամենայնիվ, Յասինը ինքը ցանկանում է սկսել նախամրցաշրջանային մարզումները Մասիմիլիանո Ալեգրիի հետ՝ փորձելով ընդգրկվել թիմի կազմում և խաղաժամանակ ստանալ, քանի որ նրա առաջնահերթությունը «ռոսոներիների» հետ մնալն է։