Էմերսոն Ռոյալը կտեղափոխվի իսպանական ակումբ

«Միլանը» և «Բետիսը» բանավոր համաձայնության են եկել Էմերսոն Ռոյալի վարձակալության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

26-ամյա բրազիլացի պաշտպանի գործակալը հանդիպել է իսպանական ակումբի ներկայացուցիչների հետ։ «Բետիսը» պատրաստ է ժամանակավորապես ձեռք բերել խաղացողին, սակայն դեռևս պարզ չէ՝ դա կլինի մշտական տեղափոխություն, թե՞ վարձակալություն՝ գնման հնարավորությամբ։

Էմերսոնը «Միլանին» միացել է անցյալ ամռանը «Թոթենհեմից» 15 միլիոն եվրոյի դիմաց։ Ապրիլին պաշտպանը աջ սրունքի վնասվածք ստացավ, որի պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի ավարտը։