Ժոաու Կանսելու․ «Ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչին հասել եմ իմ կարիերայում»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ժոաու Կանսելուն մեկնաբանել է «Քաղաքացիների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Նա իմ կարիերայի լավագույն մարզիչն էր։ Ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչի ես հասել եմ իմ կարիերայում։ Նա լավագույններից լավագույնն է», – Կանսելուի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Պորտուգալացի պաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» է եղել 2019-ից 2024 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է 154 խաղի բոլոր մրցաշարերում, խփել 9 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ Անցյալ ամռանից Կանսելոն խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»։

Հուլիսի 1-ին «Մանչեսթեր Սիթին» և «Ալ-Հիլալը» կխաղան միմյանց դեմ ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 05:00-ին։