Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա» կասկածի տակ է դրվել՝ կողմերի միջև բանակցությունների փակուղու պատճառով։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վստահություն ունենալ, որ տրանսֆերից հետո չի բախվի գրանցման հետ կապված խնդիրների, ինչպես դա տեղի էր ունեցել Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի դեպքում։
Չնայած «Բարսելոնան» վստահեցրել է, որ ֆինանսական վիճակը կայունացել է, Ուիլյամսը չի բավարարել այդ հստակեցումը։ Ինտրիգը խորացնում է նաև «Ատլետիկի» դիրքորոշումը․ բասկյան ակումբը նախընտրում է խաղացողին վաճառել «Բավարիային»։
Նշենք, որ ավելի վաղ կողմերը համաձայնեցրել էին 6 տարվա պայմանագիր, սակայն այժմ գործարքը վտանգված է։ «Բավարիան» շարունակում է դիտարկել Ուիլյամսի տրանսֆերը որպես առաջնահերթ տարբերակ։