ՊՍԺ-ի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան համատեղ լուսանկար է հրապարակել Լիոնել Մեսսիի հետ՝ կիսվելով տպավորություններով ամերիկյան թիմի ավագի դեմ խաղալուց հետո։ Հունիսի 29-ին ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում փարիզյան ակումբը վստահ հաղթանակ տարավ՝ 4-0 հաշվով ջախջախելով «Ինտեր Մայամիին»։
«Իսկական հաճույք էր քեզ հետ խաղադաշտը կիսելը», – գրել է Կվարացխելիան սոցիալական ցանցերում՝ կցելով լուսանկարը Մեսսիի հետ։
Հաջորդ փուլում ՊՍԺ-ն կմրցի Մյունխենի «Բավարիայի» դեմ։ Քառորդ եզրափակիչի հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին։