«Ասթոն Վիլան» տրանսֆերային նպատակ ունի

«Գալաթասարայի» բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Սարը դարձել է «Ասթոն Վիլայի» տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնել է լրագրող Սեբաստիան Վիդալը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ասթոն Վիլան» թուրքական ակումբին առաջարկել է 20 միլիոն եվրո 26-ամյա բրազիլացու համար։ Պնդվում է, որ «Գալաթասարայը» ցանկանում է ստանալ կրկնակի գումար։ Ընդհանուր առմամբ, ակումբի նպատակն է պահպանել Սարին, որի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականը։

2024/25 մրցաշրջանում Սարը խաղադաշտ է դուրս եկել 45 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է երկու գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ «Մանչեսթեր Սիթին» նախկինում փորձել էր ձեռք բերել բրազիլացուն։ Բացի այդ, կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել «Զենիթը»։