Ջեյդոն Սանչոն իտալական գրանդի ուշադրության կենտրոնում է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում է։ Անգլիացին նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», սակայն լոնդոնցիները հրաժարվել են գնել ֆուտբոլիստին։

«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հույսը չի դնում 25-ամյա անգլիացու վրա, ուստի սպասվում է, որ նա շուտով կփոխի ակումբը։ «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում, բայց Սանչոյի տեղափոխությունը Թուրին կարող է տեղի ունենալ միայն որոշակի հանգամանքներում։

Լրագրող Ջովանի Ալբանեզեի խոսքով՝ «Ծեր սինյորան» նախ կփորձի «Պորտուից» գնել Ֆրանցիսկո Կոնսեյսաոյին, իսկ եթե բանակցությունները ձախողվեն, նրանք կանցնեն Սանչոյի տրանսֆերին։

Transfermarkt-ի տվյալներով՝ Սանչոյի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։