Քրիստիան Ռոմերոն շատ մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

«Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն կարող է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»։ Արգենտինացին վաղուց է կապվում «Ատլետիկո» տեղափոխվելու հետ, և այժմ ակումբները մոտ են համաձայնության գալուն։

AlbicelesteTalk-ի տվյալներով՝ կողմերը գրեթե համաձայնության են եկել գործարքի պայմանների շուրջ։ «Ատլետիկոն» 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի մոտ 55 միլիոն եվրո, գումարած 10 միլիոն բոնուսներ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։