«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին գրառում է կատարել Աշխարհի ակումբային առաջնությունից դուրս մնալուց հետո։
1/8 եզրափակչում «Ինտեր Մայամին» ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից՝ 0-4 հաշվով։
«Մեզ համար Աշխարհի ակումբային առաջնությունն ավարտվեց Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողից պարտությամբ։ ՊՍԺ-ում կան մարդիկ, որոնց ես գնահատում եմ և ուրախ էի կրկին տեսնել։
Մենք հեռանում ենք հպարտությամբ, քանի որ հասանք մրցաշարի լավագույն 16-ի մեջ մտնելու նպատակին։ Հիմա մենք կկենտրոնանանք MLS-ի և հաջորդող ամեն ինչի վրա», – գրել է Մեսսին սոցիալական ցանցերում։