66-ամյա գործարար կինը ընտրվել է «Լիոնի» նախագահի պաշտոնում

Միշել Կանգը դարձել է «Լիոնի» նոր նախագահը, հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

66-ամյա կորեական ծագումով ամերիկացի գործարար կինը, որը «Լիոնի» տնօրենների խորհրդում է 2023 թվականից, փոխարինել է ամերիկացի Ջոն Տեքստորին, որը նույնպես լքել է տնօրենների խորհուրդը։ Կանգը դարձել է ակումբի պատմության մեջ առաջին կին նախագահը։

Ավելի վաղ Ազգային վերահսկողության և կառավարման դեպարտամենտը (DNCG) ֆինանսական խնդիրների պատճառով Ֆրանսիայի յոթակի չեմպիոնին իջեցրել էր Լիգա 2։ Ակումբը չի համաձայնել այս որոշման հետ և բողոքարկել է այն։

Նախորդ մրցաշրջանում «Լիոնը» Լիգա 1-ում զբաղեցրել է 6-րդ տեղը և որակավորվել է Եվրոպա Լիգայի համար։