Կազեմիրոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» 33-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն որոշել է շարունակել կարիերան «Կարմիր սատանաների» կազմում։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է Բրազիլիայի ազգային հավաքական կանչը, որը նա ստացել է մայիսի վերջին։ Կազեմիրոն ցանկանում է մասնակցել Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։

Ֆուտբոլիստը կարծում է, որ ավելի մեծ հնարավորություններ ունի դա անելու՝ խաղալով Պրեմիեր Լիգայում։

Հունիսի սկզբին 33-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորի (0-0) և Պարագվայի (1-0) դեմ խաղերում՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։