HERE WE GO. Ժոաու Պեդրոն տեղափոխվում է անգլիական գրանդ

«Բրայթոնի» հարձակվող Ժոաու Պեդրոն շուտով կտեղափոխվի «Չելսի»։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ լոնդոնցիները արդեն համաձայնության են եկել «Բրայթոնի» հետ տրանսֆերի շուրջ։

Գործարքի արժեքը կազմում է մոտավորապես 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (58 միլիոն եվրո)։ Ֆուտբոլիստը բժշկական զննում կանցնի, որից հետո կողմերը պայմանագիր կկնքեն մինչև 2032 թվականը։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 խաղ՝ խփելով 10 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։