Թեմի Աբրահամը կփոխի ակումբային գրանցումը

«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը համաձայնել է տեղափոխվել «Բեշիկթաշ»։

Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները դեռ պետք է պաշտոնականացնեն իրավական մանրամասները:

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա Թեմի Աբրահամը վարձավճարով անցկացրել է «Միլանում»: Ֆուտբոլիստը մասնակցել է 45 հանդիպման և դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: