«Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեն, ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։
Bild-ի տվյալներով՝ 23-ամյա ֆուտբոլիստն արդեն մերժել է երկու թոփ ակումբների՝ «Չելսիի» և «Նապոլիի»։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վոլտեմադեն արդեն համաձայնության է եկել «Բավարիայի» հետ պայմանագրի շուրջ, ինչից «Շտուտգարտը» դժգոհ է եղել։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Նիկ Վոլտեմադեին գնահատում է 30 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, «Շտուտգարտը» պատրաստվում է շատ ավելի մեծ գումար վաստակել հարձակվողի տրանսֆերից։ Մենք կհետևենք հետագա նորություններին։