Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է հայտարարել ֆուտբոլիստի հեռանալու մասին: Կիսապաշտպան Թոմաս Փարթին կհեռանա ակումբից:
Գանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը: Ըստ The Athletic-ի՝ «Արսենալը» չի կարողացել համաձայնության գալ Փարթիի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման հարցում:
Ավելի վաղ «Արսենալը» Պարտիին ներառել էր հեռացող ֆուտբոլիստների ցուցակում՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին նշումով: Սակայն 32-ամյա ֆուտբոլիստը միևնույն է կհեռանա ակումբից:
Փարթին «Արսենալում» խաղում է 2020 թվականի հոկտեմբերից: Այդ ժամանակվանից ի վեր կիսապաշտպանը մասնակցել է 167 պաշտոնական խաղի, որոնցում խփել է ինը գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում թիմակիցների համար: