Կիլիան Մբապպեն գնահատել է Գոնսալո Գարսիայի խաղը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի աստղ Կիլիան Մբապպեն բարձր գնահատական է տվել թիմակից Գոնսալո Գարսիային՝ նշելով նրա տպավորիչ ունակությունները խաղադաշտում։ Ֆուտբոլիստը հիացել է երիտասարդ խաղացողի բազմակողմանիությամբ և կրեատիվությամբ։

«Այս տղան անհավանական է։ Նա շատ լավն է․ գոլ է խփում, վազում է… Ամեն ինչ անում է։ Նա «Ռեալի» ապագան է», – Մբապպեի խոսքերը մեջբերում է Defensa Central-ը։

21-ամյա Գարսիան ընթացիկ մրցաշրջանում արդեն մասնակցել է «արքայական ակումբի» 7 պաշտոնական հանդիպման՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ՝ Գարսիայի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։